Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը «Բարսա»-ն է

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը «Բարսա»-ն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում միմյանց դեմ մրցեցին «Բարսա»-ն և «Սպորտինգ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սպորտինգ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Թոմաս Պակոն: «Բարսա»-ին հաջողվեց ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Գոլերը խփեցին Տուրեն ու Ադոլֆոն: Խաղակեսի վերջնամասում «Սպորտինգ»-ը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Զիկին ու Նևեսը: Բայց «Բարսա»-ին հաջողվեց հետ բերել կորցրածը մինչև ընդմիջում: Աչքի ընկավ Կատելան:

Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսա»-ի 4-րդ գոլը խփեց Կատելան: «Սպորտինգ»-ի 4-րդ գնդակն էլ հեղինակեց Կատելան: «Բարսա»-ի հաղթական գոլը խփեց Ռոդրիգեսը:

«Բարսա»-«Սպորտինգ»` 5:4:

Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝ 20:00:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]